ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել է Գեղարքունիքի մարզ, եղել է Վարդենիս ու Սոթք բնակավայրերում, հանդիպել ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: Այցի ընթացքում Մարկ Կամերոնն ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հարցերում։ Այսպիսով, ԱՄՆ ներկայացուցիչները միանում են եվրոպական դիտորդներին, որոնք երկու ամիս դիտարկելու են շփման գիծը։ 

Արևմտյան Հայաստանը դրական է գնահտում դիտորդների ներկայությունը շփման գծում՝ հաշվի առնելով նախ և առաջ զինվորների և ժողովրդի անվտանգային հարցերը։