Նախքան Հայերի ցեղասպանությունը Վանը Արևմտյան Հայաստանի կրթական առավել զարգացած և ծաղկուն կենտրոններից մեկն էր։ Վանեցի հայերը բնութագրվում էին որպես «կրթասեր ժողովուրդ»` օժտված դեպի դպրոցը և կրթությունը անխոնջ և համառ ձգտումով։  Ինչպես Արևմտյան Հայաստանի այլ շրջաններում, Վանում ևս նախքան 19-րդ դարի սկզբները կրթությունը կենտրոնացված էր վանքերում և նախատեսված էր վանականության և քահանայության պատրաստվողների համար։ Վան քաղաքում առաջին (արական) դպրոցը հիմնադրվում է 1820-ական թթ. Քաղաքամեջ թաղամասի Ս. Վարդան եկեղեցուն կից` մեծահարուստ վաճառական Հակոբ աղա Գարասեֆերյանի նախաձեռնությամբ։ Դպրոցում դասավանդելու համար Պոլսից է հրավիրվում Կարապետ Մոկացի անունով տիրացուն։ 

Արդեն 1834 թվականին Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի կողմից  պատրաստված վիճակագրության համաձայն` Վան քաղաքի մեջ գործում էր 3 հայկական դպրոց։ Թէև նշված ցուցակում առանձին դպրոցների անունները տրված չեն, սակայն կարելի է ենթադրել, որ դրանք էին Քաղաքամեջի Ս․ Վարդան եկեղեցու, Այգեստանի Արարուցի և Նորաշենի եկեղեցիների դպրոցները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղումով․

https://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/vanvilayet/kazaofvan/educationandsport/educationalestablihments.html