Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը Ֆեյսբուքի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական մշակութային ժառանգության վանդալիզմի և ոչնչացման դեպքերի վերաբերյալ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում:

Վանդալիզմի ենթարկելու փաստերը Արևմյան Հայաստանը սկսել է հավաքագրել դեռևս Ջուղայի խաչքարերի հետ տեղի ունեցած վանդալիզմի ժամանակ և դատ բացել Ադրբեջանի դեմ։ Դա իհարկե նախադեպային էր, քանի որ վերջապես հայկական կառույցը դատապարտեց վանդալ Ադրբեջանի գործողությունները, ինչը ստացավ նաև միջազգային արձագանք։ Այն ինչ հիմա անում է Ադրբեջանը Մայր Հայաստանից բռնազավթված տարածքներում , սպասելի է, քանի որ այս քոչվոր ազգը, որը չգիտես թե ինչպե՞ս է պետականություն ստացել և ինչպե՞ս է ստեղծվել, դարձել է համաշխարհային մշակութային գլուխգործոցները  ոչնչացնող պետություն , ինչը կարծես վրիպում է միջազգային հանրության աչքից։