Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը հոկտեմբերի 14-ից 23-ը ԿԳՄՍՆ աջակցությամբ Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը: Երկու օրվա հանրագումարում Հայաստանի ներկայացուցիչներին հաջողվել է նվաճել 8 մեդալ՝ 4 ոսկե և 4 բրոնզե: Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Նաիրա Մեսրոպյանը և Մարինե Մկրտչյանը՝ երկուական ոսկե մեդալ նվաճելով ձախ և աջ ձեռքերով:   Աղջիկները թիմային հաշվարկով զբաղեցրել են երրորդ հորիզոնականը: Աշխարհի առաջնությանը 54 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել: Արևմտյան Հայաստանը շնորհավորում է մարզիկներին գրանցած հաջողության համար և կարևորում, որ այդ հաղթանակները տարվել են հենց Թուրքիայում, ինչը նաև նախազգուշացում է նրանց, որ ավելի մեծ հաղթանակը առջևում է, և դա հայրենի համար տարվող հաղթանակն է։