Western Armenia TV-ի եթերում Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սիմոն Տարոնյանը խոսեց Արևմտյան Հայաստանի լինելիության մասին` մասնավորապես նշելով․ «Արևմտյան Հայաստանի հայերը տարագրված են աշխարհի 4 կողմը, և նրանց որոշ մասը շարունակում են իրենց կապը պահել Արևմտյան Հայաստանի հետ։ Արևմտյան Հայաստանի խնդիրը 100 տարուց ավելի է ձգվում է, ու իր հանգուցալուծումը դեռևս չի ստանում»։ Կարևորեց միացյալ իրավունքներին տեր կանգնելը, և մշակոությաին ինքնության վերականգնումը։ Արևմտյան Հայաստանում ապրող հայերը դժվարություններով են ապրում սակայն շարունակում են պահել իրենց գոյությունը, սակայն օտարված են հասարակությունից։ Մարդիկ պետք է հասկանան, որ հայությունը աշխարհում չպետքէ վերանա, դրա համար մենք այսօր այստեղ ենք։ Հայերը պետք է լինեն այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի աշխարհը։ Ցեղասպանության պատճառով շատ կորուստներ ունեցանք, բայց մենք շարունակում ենք ապրել։ Ուրախություն է, որ մենք հայ ենք ու կա Արևմտյան Հայաստանի ժողովուրդը։ https://youtu.be/BBiPdLN2R8I