Արցախում ընթացիկ տարեվերջին շահագործման կհանձնվեն բազմաթիվ բնակարաններ ու առանձնատներ, մի շարք ասֆալտապատ ճանապարհներ: Արդեն իսկ պատրաստ  են  հարյուրավոր նոր առանձնատներից  ու  տասնյակ բազմաբնակարան շենքերից բաղկացած նոր թաղամասերի կառուցման նախագծեր: Նախատեսվում է լուսավորման համակարգ անցկացնել  Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու երկայնքով:   Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  մանրամասներ է ներկայացրել ընթացիկ, ավարտվող և նախատեսվող շինարարական աշխատանքների, խնդիրների ու ձեռքբերումների մասին: Նրա խոսքով՝ Արցախում շինարարությունն իրականացվում է  մեծամասամբ պետական բյուջեի, նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մասնավոր ընկերությունների ներդրումներով: 

Արցախի ուժեղ և ծաղկուն լինելը Արևմտյան Հայաստանի մարտահրավերներից մեկն է, մենք շատ ենք կարևորում Արցախում հայապահպանությանը ուղղված քայլերը, որն ուղեկցվում է ենթակառուցվածքների զարգացմամբ։