Կոմիտաս ինստիտուտ կայքը նախաձեռնել է «Խարբերդ 2022» նոր նախագիծը՝ Խարբերդից հարյուրավոր հայ որբերի հեռանալու 100-ամյակի կապակցությամբ։

Կայքի հիմնադիրներից Արա Սարաֆյանը ծրագրի մասին պատմել է հետևյալը. «Այդ որբերը 1915-ի ջարդերից փրկված երեխաներ էին, ովքեր 1918-22 թվականների ընթացքում ամերիկացի միսիոներների և հայ եկեղեցու սպասավորների  ջանքերով գտնվել էին Խարբերդի շրջանում: Նրանցից շատերը տեղափոխվել են Սիրիա և Լիբանան, իսկ մյուսներին ուղարկել են ավելի հեռու։ Այսօր աշխարհով մեկ սփռված այս որբերի թոռների թիվը հասնում է հազարների, և նրանց մեծ մասն ապրում է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Արգենտինայում: 

«Խարբերդ 2022» ծրագիրը, ակնհայտորեն առանց հաշվի առնելու Արևմտյան Հայաստանի իշխանությունների կարծիքը և բնիկ հայերի ներկայությունը Խարբեդի և Դերսիմի շրջաններում, նպատակ ունի աշխատել թուրքական իշխանությունների և հասարակության հետ՝ պաշտոնապես ճանաչելու հայկական պատմական ներկայությունը Խարբերդի շրջանում: Թեև պաշտոնական կառույցները չեն ցանկանում նման քայլեր ձեռնարկել, բայց Թուրքիայում և արտերկրում կան մարդիկ, ովքեր զգայուն են սեփական պատմության և համատեղ մշակույթի հանդեպ և աջակցում են նման նախաձեռնություններին։ 

Սարաֆյանի տարածած «Մի մոռացեք Խարբերդի հայերին» վերնագրվող ուղերձում նշվում է, որ «Խարբերդ 2022» ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել պատմական Խարբերդ նահանգի հայկական եկեղեցիների վայրերը, դրանք  վերակառուցել ու դարձնել զբոսաշրջային վայր։  Այս նախաձեռնությունը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի մի մասն է, որն այսօր էլ շարունակվում է Խարբերդում: