Հոկտեմբերի 25-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Արցախյան գորգարվեստ» մրցույթի արդյունքների ամփոփումը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գորգագետ Աշխունջ Պողոսյանը, տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա ամռանը հայտարարված մրցույթին հայտ է ներկայացրել 38 մասնակից: Մասնակիցները՝ հիմնականում Ստեփանակերտից և Հադրութից են: 

«Այս տարվա մրցույթի արդյունքում բացահայտեցինք ասեղնագործության մի քանի յուրահատուկ նմուշներ, որոնց հիմքում ավանդականն էր: Հաջորդ անգամ ուշադրություն կդարձնենք գորգի գույներին , որպեսզի բնական ներկանյութերից ստանան, ինչպես նաև չօգտագործվեն արհեստական թելեր և մրցույթին չներկայացնեն նախորդ տարվա գործվածքները»,- մանրամասնել է Ա. Պողոսյանը:

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ Արցախը եղել է հայոց գորգագործական կենտրոններից մեկը:

Մրցույթում հաղթողների աշխատանքները կպահվեն ԱՀ ԿԳՄՍ նախարարության ֆոնդում: