Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է Անի Հովսեփյանը: 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհին 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդի նկատմամբ և արժանացել չեմպիոնի կոչմանը։ Մեկնաբանելով չեմպիոնությունը՝ Անին նշել է, որ շատ երկար էր սպասել այս մեդալին:

Հայաստանի կանանց հավաքականի կազմում բրոնզե մեդալներ էլ նվաճել են 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան և 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Նշենք՝ հայ բռնցքամարտիկները պատմության մեջ առաջին անգամ են մեդալներ նվաճում բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում: Մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 7 մարզիկով: Արևմտյան Հայաստանը շնորհավորում է մարզիկներին հրաշալի արդյունքներ գարնցելու  համար։