Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Բաշքալե շրջանում գտնվող Սուրբ Բարդուղիմեոս հայկական վանքը գտնվում է կիսաքшնդ վիճակում:  Պահպանվել է մուտքի դռան կամարը, սակայն գմբեթը ավերված վիճակում է: Այս վանքը 1600 տարի կանգուն էր, սակայն վերջին 100 տարվա ընթացքում ոչնչացվեց, լքվեց և այժմ միտումնավոր ոչնչացվում է:

Ըստ ավանդության, վանքը 1-ին դարում հիմնադրել է Սանատրուկ թագավորը՝ Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանի վրա: Վանքը հիշատակվում է 13-րդ դարից։

Միջնադարում վանքը եղել է Աղբակ գավառի առաջնորդանիստ։ Վանքի եկեղեցին 13-րդ դարում կառուցվել է հնագույն բազիլիկի հիմքի վրա:

1915-1916 թվականներին վանքն անցել է թուրք զինվորականների վերահսկողության տակ: 1990-ական թվականներից օգտագործվել է որպես հատուկ զորամասի հենակետ։ Վանական համալիրը մեծապես տուժել է 1966 թվականի երկրաշարժից։ Եկեղեցու գմբեթը կանգուն է եղել մինչև 1960-ական թվականները, սակայն դրանից հետո ամբողջ կառույցը աստիճանաբար փլnւզվել է, և գմբեթից ոչինչ չի մնացել։