Եվրամիության դիտորդներն ուղևորվել են հայ-ադրբեջանական շփման գիծ՝ պարեկություն իրականացնելու։ Այս մասին տեղեկացնում է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի ղեկավարությամբ գործող Եվրոպական արտաքին գործողության ծառայությունը:

Ծառայությունը Թվիթերում գրառմամբ նշում է, որ ԵՄ առաքելությունը կհետևի սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին՝ վստահություն ձևավորելու և սահմանային հանձնաժողովներին աջակցելու համար։

Քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման մասին որոշումը կայացվել է այս ամսվա սկզբին Պրահայում` Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման արդյունքում: Եվրոպացի անզեն 40 դիտորդները Հայաստանում կմնան առավելագույնը երկու ամիս:

Արևմտյան Հայաստանը հույս է հայտնում, որ ԵՄ դիտորդների ներկայությունը շփման գծում թեկուզև  ժամանակավոր կզսպի ագրեսոր Ադրբեջանին։