Քղիի գավառակը մտնում էր Արևմտեան Հայաստանի Էրզրումի նահանգի (վիլայեթ) Էրզրում գավառի  կազմի մէջ՝ զբաղեցնելով գավառի հարավ-արևմտեան մասը։ Հայ մատենագրության մէջ Քղին հիշատակվում է նաև Գուրզան, Խորզա, Խորձայնի, անուններով։ Պատմական որոշ ժամանակաշրջաններում Քղին եղել է ուսման և գիտության կենտրոն, ինչի վկայությունն էին գավառակի տարածքում բազմաթիվ վանքերի ավերակները։ Համաձայն ավանդության՝ Քղիի վանքերում տղաների հետ միասին ուսում էին ստանում նաև աղջիկները։ Աղջիկներին նաև թույլատրված էր մասնակցելու եկեղեցական արարողություններին և երգեցողությանը։ 

Քղիում դպրոցներ են հիմնադրվել 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկիզբներին։ Աղբյուրների փոխանցմամբ՝ 1800-1810 թթ. Խուփս գյուղի հայերն ընդարձակում են դպրոցը, ինչպես նաև յատուկ դպրոց բացում աղջիկների համար։  Հայաբնակ գյուղերից՝ Դարմանում դպրոց է բացում Պոլսում ուսումը ստացած կարնեցի երիտասարդ Մելքոն Ճանթեմիրեանը։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք հետևյալ հղումով. https://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/erzurumvilayet/kazaofkeghi/educationandsport/schools.html