Մարդկության պատմության ամենահին բնակավայրերից մեկը՝ Սամոսատը, թալանվում է գանձախույզների կողմից: Ջրամբարի տակ մնացած և չպաշտպանված պատմական կառույցները վերականգնման անվան տակ քանդվում են կամ ոչնչացվում։ «Վերականգնման» աղետի մեկ այլ օրինակ էլ Քահտա ամրոցն է: Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Սամոսատում կա 76 պահպանվող հնագիտական վայր, 48 պատմական պաշտամունքային շինություն, 56 ճարտարապետական բնակելի շինություն և 6 պահպանվող բնական տարածք։ Այս հայտնի տարածքներում սկսված պեղումներից ոչ մեկը ավարտին չի հասցվել։

Հանրությանը հայտնի է, որ 1990 թվականին բացված Աթաթուրքի անվան ջրամբարի տակ տասնյակ պատմական բլուրներ են  մնացել։ Այս բլուրներից մեկն ի հայտ է եկել 2021 թվականին, երբ ամբարտակի ջրերը նվազել են ծայրահեղ շոգի պատճառով։ Մասնագետները պարզել են, որ այս բլուրը 4000 տարվա պատմություն ունի, սակայն այստեղ պեղումներ չեն իրականացվել:  Տասնյակ բլուրներ և նեկրոպոլիսներ նույնպես ուսումնասիրման կարիք ունեն։ Մանրակրկիտ ուսումնասիրման և պաշտպանության կարիք ունեն նաև Սամոսատի այնպիսի պատմամշակութային գանձեր, ինչպիսիք են Արսեմիա  և Փերրե անտիկ քաղաքները,  Նեմրութ սարի վրա գտնվող հուշարձանները:

Քանի որ պատմական տարածքներ ճանաչված վայրերում չկա համապատասխան պաշտպանություն, դրանք միշտ եղել են գանձախույզների թիրախում:

Գանձագողերի և թալան իրականացնող այս խմբավորումների նման ակտիվության համար մեղավոր է ոչ միայն միջազգային հանրությունը, որը անդադար լռում է՝ տեսնելով թե ինչպես են ոչնչացնում Արևմտյան Հայստանի մշակութային ժառանգությունը, այլև գլխավոր մեղավորը հենց իշխանություններն  ու նրանց մտավորականներն են, ովքեր հանդուրժում են նմանատիպ վանդալիզմը։ Այսօր բարբարոսներն ղեկավարում այդ բռնազավթիչ պետությունը և շարունակում իրենց ցեղասպան քաղաքականությունը մեր մշակույթի հանդեպ։