Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը և Լորդ Հուսեինը խորհրդարանական քննարկումների ժամանակ բարձրացրել են մի շարք հարցեր: 

Քերոլայն Քոքսը նշել է․

«Այս տարի երկու անգամ այցելել եմ Հայաստան և ականատես եմ եղել Ադրբեջանի կողմից հայերին պատճառած ցավին՝ անպատժելիության մթնոլորտում, ներառյալ 2020 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած բոլոր գերիներին ազատ արձակելու վերաբերյալ պարտավորությունների չկատարմանը: Վերջերս տեսանյութ է հրապարակվել, որը ի ցույց էր դնում հայ բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքը, խոշտանգումները և սպանությունները: Ի՞նչ նշանակալից նախաձեռնություններ են եղել կամ ձեռնարկվում Միացյալ Թագավորության կառավարության կողմից Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»:

Լորդ Հուսեինը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին բախումները ընդգծում են այդ երկու երկրների միջև ԵՄ-ի գլխավորած խաղաղության գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը, այնուհետև արել հետևյալ հարցադրումները. «Արդյո՞ք համաձայն եք, որ բոլոր հարցերի կայուն լուծմանը հասնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները լիովին կարգավորելու համար անհրաժեշտ է ունենալ համապարփակ խաղաղության համաձայնագիր: Ավելին՝ արդյո՞ք կարող եք վերահաստատել երկու երկրների միջև ԵՄ գլխավորած միջնորդական ջանքերին Բրիտանական կառավարության աջակցությունը»: Ներկա աշխարհակարգում  Անգլիայում տարվող պետական  քաղաքականության ֆոնին՝ Արևմտյան Հայաստանը բարձր է գնահատում Քերոլայն Քոքսի աշխատանքը հիշեցնելով, որ հայտնի խաղաղության պայմանագիրն արդեն գոյություն ունի և դա Սեւրի Դաշնագիրն է, որը ստորագրվել է Բրիտանական կայսրության կողմից։ Ոչ բոլոր պետական այրերն են համարձակվում բարձրաձայնել հայերի հետ կատարվելիքը, սակայն բարոնուհին հստակ և փաստարկներով միջազգային հանրությանն է ներկայացնում այն ագրեսիան և դրա հետևանքները, որն իրականացվում է ողջ Հայաստան պետության առջև։