ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպա-Ամերիկա Բազմակողմ գործողությունների ծառայության պետ Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հնարավորությունները։

Նախորդիվ պատվիրակությունը աշխատանքային քննարկումներ է իրականացրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության նման ընթացքը, ընդգծելով, որ Ֆրանսիան մշտապես հանդես է եկել հայանպաստ հայտարարություններով, ինչպես նաև մշտապես առաջարկել է իր օգնությունը՝  սահմանային խնդիրների կարգավորման և տևական խաղաղություն հաստատելու հարցում։

Այնուամենայնիվ, Ֆրանսիան պետք է հիշի նաև իր պարտավորությունները, երբ ստորագրեց Սևրի Դաշնագիրը: