Տրապիզոնի Ջրային տնտեսության վարչության աշխատակիցների կողմից իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքում հայկական տապանաքար է հայտնաբերվել։ Տապանաքարը, ըստ ամենայնի, պատկանում է Մախոխյանների ընտանիքին։

Տեղական լրատվամիջոցներում տեղ գտած լուրերի համաձայն՝ աշխատակիցները, նկատելով տապանաքարը՝ զեկուցել են Հուշարձանների վարչությանը և Տրապիզոնի թանգարանի տնօրինությանը։ Թանգարանի  մասնագետները ուսումնասիրել են տարածքը և տապանաքարը վերցրել պաշտպանության տակ։

Տապանաքարին գրեթե ամբողջությամբ ընթեռնելի, հայերեն գրված է. «Այստեղ հանգչում է 1847 թ. մահացած Թագուհու ամուսինը՝ Հովհաննես Մախոխյանը»: Արևմտյան Հայաստանի պետական հեռուստաընկերությունը բազմիցս արձանագրել է թուրքական իշխանությունների ցեղասպան գործողությունները , սակայն այսօր զարմանալիորեն լրատվականներում է հայտնվում հայկական տապանաքարի «փրկության» լուրը, սակայն սա զուտ թուրքական երկերեսանի քաղաքականության հետևանք է կամ իրենց կողմից թյուրիմացաբար համացանցում հայտնված նյութ։Նմանատիպ հազարավոր մշակութային արժեքներ ոչնչացվում են թուրքական իշխանությունների կողմից ամեն օր և ամենուր, այսպիսով փորձելով թաքցնել հայկական հետքը։ Սկայան պետք է հիշել, որ հայերը Արևմտյան Հայստանի բնիկներն են, և այնտեղ անգամ հողի հաստ շերտի տակ կարելի է գտնել մեր մշակութային ժառանգության պատառիկները: