Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպվել է գրական ցերեկույթ՝ նվիրված արևմտահայ գրականությանը:

Գրական ցերեկույթը կրում էր «Արևմտահայ գրողների հետ» խորագիրը:

Բուհի ռեկտոր Վարդան Հակոբյանի համոզմամբ՝ արևմտահայերենի և արևելահայերենի միասնությունը պիտի տանի դեպի ազգային միաբանության:

«Այսօր մեզ համար աններելի է, երբ մտնում ենք Մատենադարան, որտեղ կուտակված է դարերի մեր ժառանգությունը, և չենք կարողանում բնագրով շատ նյութեր կարդալ, որովհետև գրաբարով ու արևմտահայերենով են: Արևմտահայ մեր գրողները՝ սկսած Դանիել Վարուժանից՝ ով  ցեղասպանության զոհ դարձավ, հանճարեղ մարդիկ էին: Նրանք իրենց ժամանակներում ապրել են գրեթե նույնը, ինչն այսօր կրկնվում է»,- նշել է Վ. Հակոբյանը:

Համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.դ Զինաիդա Բալայանի խոսքով՝ Արևմտյան Հայաստանը հայոց աշխարհի սիրտն է, հայ գրականության մայրը, որը ոգեղեն լիցք է հաղորդում ու ներկայացնում հայոց պատմության անցումները՝ պատմագեղարվեստական նկարագրումներով:

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում այս իրադարձությունը, նշելով որ նմաատիպ հավաքույթները պետք է ավելի հաճախ կազմակերպվեն, որտեղ ավելի խորքային և մանրամասն կներկայացվի մեր գրականությունն ու մշակութային գանձերը: