Հոկտեմբերի 29-ին, Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղում տեղի ունեցավ Սուրբ Ստեփանոս եկեղեցու հանդիսավոր բացումը։

Օծման արարողակարգը կատարեց Հայաստանի Արմավիրի թեմի ղեկավար Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը:

Օծման արարողությունից հետո տեղի ունեցավ մատաղի հյուրասիրություն, որին հաջորդեց համերգ՝ տեղի «Ջավախք» համույթի և Հայաստանից հրավիրված երգիչների մասնակցությամբ։ Միջոցառմանը մասնակցում էին նաև նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։

Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարի վերջին, մշակութային ժառանգություն է ճանաչվել 2017թ.-ին: