ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ջեննիֆեր ՄքԷնդրյուին և նույն բաժնի մշակութային և կրթական փոխանակման ծրագրերի մասնագետ Անահիտ Խաչատրյանին:

Հանդիպման ընթացքում Ջեննիֆեր ՄքԷնդրյուն ներկայացրել է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 2023 թ. համար նախատեսված հայտարարությունը: Կողմերը  քննարկել են հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ընթացիկ և ավարտված ծրագրերը։ 

Ըստ աղբյուրի՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը հյուրերին ներկայացրել է Երերույքի և Գառնու տաճարների պատմական տարածքներում իրականացված  վերականգնման աշխատանքները՝ հավելելով, որ Գառնու տաճարի տարածքում պեղումներ իրականացնելու անհրաժեշտություն նույնպես կա:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության կարևոր ուղղությունները, անդրադարձ է կատարվել նաև աշխատանքային մի շարք հարցերի:

Արևմտյան Հայաստանը առաջարկում է նաև ուշադրություն հրավիրել մեր բնիկ տարածքների մշակութային ժառանգության վրա, որը այսօր ոչնչացման եզրին է բռնազավթիչ Թուրքիայի  իշխանությունների վարած քաղաքականության պատճառով: Գործե՛ք, քանի դեռ ուշ չէ: