ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը քաղաքացիության վկայականներ տրամադրեց Արևմտյան Հայաստանի  զավակներին, նշելով որ նրանք դառնալով քաղաքացի հատուկ քայլ են կատարում վերականգնելով կապը հայրենիքի հետ, և սա կարևոր է տարագիր հայության շրջանում։Կան շատերը, ովքեր չգիտեն թե Արևմտյան Հաայստանի ո՞ր հատվածից են իրենց արմատները, այսպիսով շարունակելով զոհ գանալ ձուլման գործընթացին։ Կարևոր է դառնալ քաղաքացի, քանի որ այսպիսով կրում ենք պատասխանատվություն պետության հանդեպ, նրա լինելիության և շարունակականության համար։ Հայրենանվեր գործունեության և հայկական լեռնաշխարհի գագաթները հաղթահարելու համար վկայականներ տրվեցին նաև Տիկին նախարար Լիդիա Մարգոսյանին և Պարոն պատգամավոր Սիմոն Տարոնյանին։  Նախագահ Արմենակ Աբրահամյանը նշեց, որ Արագած բարձրանալը նպաստեց լցվել իմաստասիրությամբ, սա ցույց տվեց քայլ առ քայլ նպատակին հասնելու ձգտումը։ Արագածի գագաթ բարձրանալու խորհուրդը այլ է, համեմատական տանելով, իրակական կյանքում Արևմտյան Հայաստանի իրավունքների ճանաչման հետ։ 

Նախագահ Արմենակ Աբրահամյանը եզրափակելով խոսքը, նշեց որ ստեղծված համակարգը ունի համապատասխան ուժն ու  համբերությունը նպատակների իրականացման համար, որոնց արդյունքները շուտով կներկայացվեն հանրությանը։

https://youtu.be/xsq0YQ5LTKI