ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցում մեկնաբանել է հոկտեմբերի 27-ին «Վալդայ» ակումբում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն առ այն, որ գոյություն ունի Արցախյան հիմնախնդրի  կարգավորման այսպես կոչված «վաշինգտոնյան» տարբերակ:Ցանկանալով պարզություն մտցնել այս հարցում՝ Փրայսն ասել է. «Նախ՝ շարունակում է ստացվել ապատեղեկատվություն… այդ թվում՝ Մոսկվայից, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ մեր մտադրություններին: Միացյալ Նահանգները այս երկու երկրների գործընկերն է: Մենք տասնամյակների ընթացքում այս երկու երկրների գործընկերն ենք եղել:  Մենք շփվում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, մենք դա անում ենք միայն մեկ նպատակի համար, այն է՝ վերջ դնել բռնությանը և այս երկրները դնել կայուն և համապարփակ խաղաղության ճանապարհին։ Մենք հավատում ենք ուղղակի երկխոսության օգտակարությանը՝  այդ կայուն խաղաղությանը հասնելու համար: Ես չեմ պատրաստվում կոնկրետ մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության ջանքերը, բացառությամբ այն բանի, որ կասեմ, որ նորից այս երկու երկրներն են որոշում, թե ինչպիսի մոտեցում կցուցաբերեն այս առաջիկա բանակցություններին»։ Արևմտյան հայաստանը հիշեցնում է, որ կա խաղաղության հայկական փաթեթ, և դա Սևրի դաշնագիրն է: