Արևմտյան Հայաստանի Երզնկայի Իլիչ գավառում գործունեւթյուն ծավալող ոսկու հանքը, որն արդյունահանման ծավալով երկրում երկրորդն է, օրակարգում է հայտնվել այս տարվա հունիս ամսին տեղի ունեցած  ցիանիդի խողովակի պայթյունի պատճառով։

Այս հանքավայրն աշխատում է 2009 թվականից, իսկ ոսկու արտադրությունը սկսվել է 2010 թվականի դեկտեմբերից։ Ոսկու հանքի սեփականատերը ՝՝Անագոլդ Հանքարդյունաբերություն՝՝ ընկերությունն է։

Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և այսօր շարունակում է իր համագործակցությունը SSR Mining և Lidya ընկերությունների հետ։

՝՝Անագոլդ Հանքարդյունաբերություն՝՝ ընկերության տնօրենների խորհրդի անդամների դեմ անցյալ շաբաթ հայց է ներկայացվել Միջազգային քրեական դատարան՝ Երզնկայի Իլիչ գավառում ցիանիդի արտահոսքով պայմանավորված՝ «էկոլոգիայի դեմ հանցանք» և «մարդկության դեմ հանցագործություն» կատարելու վերաբերյալ։ 

Հայցը Միջազգային քրեական դատարան են ներկայացրել Սեդաթ Ջեզաիրլիօղլուն և նրա կամավոր փաստաբանը՝ Իսմայիլ Հաքքը Աթալը։

Հիշեցնենք, որ խողովակների պայթյունի հետևանքով ցիանիդը խառնվել էր էկոհամակարգին և լցվել Եփրատ գետը։

Արևմտյան Հայաստանը այս մասին բարձրաձայնել էր մեր պետական հեռուստաընկերությամբ, ինչպես նաև հնչեցրել բազմաթիվ բարձր հարթակներից, ինչի արդյունքը այժմ տեսնում ենք: Մենք թույլ չենք տալու բռնազավթիչ Թուրքիային լիովին վերացբել մեր բնիկ տարածքների  բնությունն ու էկոհմակարգը: