Վանի գավառակը գտնվում է  Արևմտյան Հայաստանի  Վանի վիլայեթի Վանի գավառում։ Կենտրոնը Վան քաղաքն է։ Վանի գավառակի առանձին շրջանների եկեղեցական-թեմական պատկանելիությունը ըստ տարածքների  էր։ Վանի գավառը Արևմտյան Հայաստանի՝ վանքերով և սրբավայրերով առավել հարուստ տարածքներից մեկն էր: Համաձայն Հայոց պատրիարքարանի՝ 1904 թվականի տվյալների,  Վանի թեմում  կար 114 եկեղեցի և 25 կանգուն ու գործող վանք, Լիմ-Կտուցի թեմում՝  24 եկեղեցի և 8 վանք, իսկ Աղթամարի թեմում՝ 193 եկեղեցի և 41 վանք: Վան քաղաքի և գավառակի գրեթե բոլոր եկեղեցիներն ունեին մեկ կամ երկու հարկից բաղկացած վերնատներ, որոնք  նախատեսված էին կանանց համար: Վան քաղաքի  բոլոր եկեղեցիներում ամեն օր՝ առավոտյան և  երեկոյան,  առանց բացառության կատարվում էր ժամերգություն, իսկ շաբաթ և կիրակի օրերին մատուցվում պատարագ։ Այս կարգը գործեց մինչև 19-րդ դարի վերջը: Արդեն 1910- ական թվականներին Վանի բազմաթիվ վանքեր ամայացան և մատնվեցին անխնամության, հիմնովին ավերվեցին ու թալանվեցին հայերի դեմ իրագործված ցեղասպանության տարիներին, բացառությամբ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, որը Վանա լճի Աղթամար կղզում գտնվող եկեղեցին է։

Արևմտյան Հայաստանը ցավով է արձանագրում, որ երբեմնի ծաղկուն քաղաքը, որտեղ հիմնական բնակչությունը հայեր էին, այժմ վերածվել է անկենդան քաղաքի։ Նրանք՝ ովքեր ապրում են մեր բնիկ տարածքներում չեն խնամում բնությունը, հուշարձանները և այն ամենը ինչը դարերի պատմություն ունի։ Սա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ ամեն ժողովուրդ պետք է ապրի իր բնիկ տարածքներում, որպեսզի շենացնի ու ծաղկեցնի, ուժ ստանալով հայրենի հողից։