Սոչիում ընդունված հայտարարությունը ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման «նոր շունչ» է բացում։

Այս մասին ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում նախօրեին Սոչիում ընդունված հայտարարությունը։

Հարցին, թե արդյոք փաստաթուղթը չի պարունակում ընդհանուր ձեւակերպումներ, եւ արդյոք արտացոլում է սպասումները, նախարարը պատասխանել է. «Lրիվ գնահատական տալու համար անհրաժեշտ է դիտարկել փաստաթուղթը զուտ պրոֆեսիոնալ տեսակետից, ոչ միայն փաստաթուղթն ինքը, այլեւ նախորդող իրադարձությունները, հանդիպումից հետո ասվածը։ Բանակցությունները եւ հայտարարությունն ինքը ցույց են տալիս, որ Արցախյան հակամարտությունը լուծված չէ։ Այո, ոչ մի տեղ Արցախը նշված չէ, բայց նշված չէ նաեւ այն, որ հակամարտությունը լուծված է։ Ռուսաստանի նախագահը նաեւ նշում է, որ մի ամբողջ շարք հարցերի վերաբերյալ չի հաջողվել, ասենք, ընդհանուր հայտարար գտնել։ Փաստորեն, գլխավոր շեշտը դրվում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման վրա, եւ ժամանակի գործոնը նույնպես ընդգծվում է, որ պետք է աշխատել այդ ուղղությամբ»։

Արևմտյան Հայաստանը գնահատում է այն ջանքերը, որոնք գործադրում է բարեկամական Ռուսաստանը՝ տևական խաղաղության հասնելու գործընթացում։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ, միջազգային հանրության առջև՝ պետք է հայերին ներկայացնող ցանկացած անձ գիտակցի, որ անհրաժեշտ է առաջնորդվել ընդհանուր Հայստանի պետական շահով, որն արդեն իսկ ամրագրվել է 20-րդ դարի սկզբին։Պետք է ներկայացնել մեր իրավունքները պաշտպանող փաթեթը հիմնվելով Սևրի դաշնագրի անժամանցելի փաստաթղթի վրա։