Կեսարիա-Սեբաստիա մայրուղու տարածքում գտնվող 6000-ամյա Քյուլթեփե Կանիշ-Քարում կոչվող բնակավայրի ավերակներում 75 տարի շարունակվող պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները տարածաշրջանում եզակի հանդիպող շինարարության և ճարտարապետական ոճի լուռ վկաներն են։ Շինությունների քարե պատերի վրա հայտնաբերվել են 4500 տարվա՝ մարդկային ձեռքով կավից պատրաստված սվաղի հետքեր։
Հայտնաբերված կառույցների սենյակներում՝ առաստաղի վրա պահպանվել են փայտյա սյուների անցքեր։ Այս փայտաշեն կացարաններում փայտի մնացորդները թվագրվում են 4500 տարվա վաղեմությամբ։Արևմտյան Հայստանը այժմ մեծապես ուսումնասիրում է այն անտիկ գտածոները , որոնք հայտանբերվում են մեր բնիկ տարածքներում։ Նախատեսվում է Արևմտյան Հայստան կատարվելիք հաջորդ առաքելությունի ժամանակ իրականացնել խորը ուսումնասիրություններ և այցելել այն վայրերը, որտեղ հայտնաբերվել են նմանատիպ կարևոր հնագիտական փաստեր, որոնք խոսուն վկաներն են հայերի բնիկությանն ու հազարամյա պատմությանը։