Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը 9 առաջատար ակադեմիական փորձագետի և ակտիվիստի է նշանակել Նահանգային խորհրդում Հոլոքոստի և ցեղասպանության կրթության հարցերով աշխատելու համար: Այս մասին հայտնել է Կալիֆորնիայի նահանգապետի գրասենյակը:

Հոլոքոստի և ցեղասպանության կրթության հարցերով Նահանգային խորհրդում աշխատելու համար նշանակված անձանց թվում է նաև Ցեղասպանության կրթության (GenED) ծրագրի գործադիր տնօրեն Ռոքսան Մաքասջյանը:

Նահանգային խորհրդում նշանակված փորձագետների և ակտիվիստների խնդիրն է լինելու ողջ Կալիֆորնիայում Հոլոքոստի և ցեղասպանության թեմայով կրթական աշխատանք իրականացնել, որպեսզի երիտասարդներն անհրաժեշտ գործիքներ ունենան խտրականության դրսևորումների անընդունելիությունը հասկանալու և դրանց պատշաճ արձագանքելու համար:

Հպարտությամբ կարող ենք նշել, որ մեր հայուհին ով ընտրվել է այս պաշտոնում մեծ աշխատանք կարող է կատարել հայրենիքի և սերունդներին իրականությւոնը ներկայացնելու գործում։ Այն ինչ կատարվեց մեզ հետ չպետքէ անպատիժ մնա, դա սերունդների հրամայականն է։