Եթե Լիսաբոնում հարցնեք ամենահայտնի թանգարանների մասին, հայ մեծանուն բարերար Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը  լավագույն տասնյակում կլինի: Թանգարան մուտք գործելու համար մեծ հերթեր են: Եվրոպական, արևելյան և հնադարյան մշակութային գործեր ներկայացնող թանգարանը բացվել է 1969 թվականի հոկտեմբերի 2-ին՝  մեծ բարերարի մահվանից տասնչորս տարի անց, երբ նշվում էր նրա ծննդյան 100-ամյակը: Նրա կտակի համաձայն՝ թանգարանը ղեկավարվում է «Կալուստ Կյուլբենկյան»  հիմնադրամի կողմից: Ի դեպ, հիմնադրամը հենց թանգարանի հարևանությամբ է: Այստեղ են գտնվում է նաև արխիվն ու հարուստ գրականություն ունեցող գրադարանը:

Թանգարանում  հաշվառված մոտ  6000 ցուցանմուշներից  ցուցադրվում է ավելի քան հազարը։ Թանգարանում ցուցադրվում են արևմտաեվրոպական կահույքի հավաքածուներ, 18-րդ դարի դեկորատիվ-կիրառական առարկաներ, միջնադարյան ձեռագրեր, կովկասյան և պարսկական գորգեր, հին Եգիպտոսի և Միջագետքի հուշարձաններ, կերամիկա, հայկական մշակութային գործեր։ Եվրոպական գեղանկարչության հավաքածուում կարևոր տեղ ունեն 1930-ական թվականներին Էրմիտաժի հավաքածուից  Գալուստ Գյուլբենկյանի ձեռք բերած գործերը: