Western Armenia TV-ի եթերում ամփոփելով Արևմտյա Հայաստանի Ազգային Ժողովի կողմից կազմակերպված «Արևմտյան Հայաստանի մարտահրավերները» թեմայով գիտաժողովի առաջին օրը, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն կարևորագույն մեջբերումները որոնք առանձնացրել ենք այդ օրվանից։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը առաջարկեց բնիկությունը օգտագործել որպես միասնականության կապող օղակ, քանի որ ցեղասպանությունից հետո կտրվել էր կապը հայի և հայրենիք միջև, և հայը  միայն լեզվի և մշակույթի շնորիվ կարողացավ պահպանել իր բնիկ կարգավիճակը։ Նշեց նաև, որ պատմության մեջ ներդրված միտումնավոր կեղծիքները հասցրեցին ցեղասպանության, իսկ այդ պրոցեսը շարունակում է այսօր, որպեսզի հայ ազգը ինքը իրեն սպանի՝ իր սխալ որոշումներով, աշխատանքով և կեղծիքներին ուժ տալով։Որովհետև հայությունը մինչ օրս չկարողացավ ճիշտ և արդար կերպով վերականգնել իր պետականությունը։ 

Ելույթներով հանդես եկան Արևմտյան Հայաստանի պատգամավորներն ու կառավարության անդամները։ Ներկայացրեցին Արևմտյանի առջև ծառացած մարտահրավերները և քննարկումների միջոցով լուծումներ առաջարկվեցին։ Ելույթների և քննարկումների ամբողջական տարբերակը կարող եք դիտել մեր յութուբյան պաշտոնական էջում։

https://www.youtube.com/watch?v=b_rIxcmm5JM