Նոյեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ Համայնքների պալատի Պաշտպանության ընտրված հանձնաժողովի նախագահ Թոբիաս Էլվուդի հետ։ 

Հանդիպման ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգության մարտահրավերները՝ նշելով Հայաստանի Հանրապետության տարածքի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ազդեցությունը և Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններից Ադրբեջանի զիված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։  Դեսպանը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին որպես պատանդ պահելու շարունակական օգտագործումը՝ խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Բացի այդ, դեսպանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի վրա՝ նշելով անզեն զինվորների արտադատական սպանության վերջին օրինակը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերությունների ապագայի շուրջ և քննարկել միջազգային հարթակներում խորհրդարանական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։ Արևմտյան Հայաստանը իհարկե դրական է գնահատում ՀՀ-ի և Մեծ Բրիտանիայի համագործակցությունը: Սակայն պետք է հիշել, որ Մեծ Բրիտանիան այն երկրներից մեկ է, որի ստորագրությամբ վավերացել է Սևրի Դաշնագիրը: Իսկ այսօր միակ խաղաղության օրակարգը կարող է ձևավորցել Սևրի դաշնագրի շուրջ, ինչը ենթադրում է հողերի ազատագրում և Մայր Հայաստանի ամբողջացում: