Օսմանյան սուլթանության վերացման հարյուրամյակը ամենայն հավանականությամբ աննկատ կմնա՝ չնայած այն հիմնարար փոփոխություններին, ինչը  ժամանակակից Թուրքիայի և մնացած Մերձավոր Արևելքի համար ուներ  հիմնարար նշանակություն։ 1922 թվականի նոյեմբերի 1-ին Անկարայում կայացած Ազգային մեծ ժողովի քվեարկությունը վերջ դրեց օսմանյան սուլթանատի ավելի քան 500 տարվա պատմությանը, որոնք Բուրսայից և Էդիրնեից հետո՝ 1453 թ. հիմնել էին իրենց մայրաքաղաքը Կոստանդնուպոլսում։  

Այս կայսրությունը, որը վաղուց ամենահզորն էր մահմեդական աշխարհում, Առաջին համաշխարհային պատերազմից հետո շատ թուլացավ: Բայց հենց 1920թ.-ին սուլթան Մեհմեդ VI-ի կողմից ստորագրված և, հետևաբար, վավերացված է արևմտյան տերությունների իրական թելադրանքը՝ Սևրի դաշնագիրը, որն էլ հրահրեց Մուստաֆա Քեմալի ազգայնական պոռթկումը և որոշեց այդ դարավոր հաստատության ճակատագիրը։

Ամբողջական հոդվածը կարդացեք համացանցում:

https://www.lemonde.fr/un-si-proche-orient/article/2022/10/30/il-y-a-un-siecle-l-abolition-du-sultanat-ottoman_6147905_6116995.html