Կաչաղակաբերդը գտնվում է Արցախի Հանրապետության Պտրեցիկ և Քոլատակ գյուղերի միջև։ Կառուցվել է լեռան գագաթին։ Հատկապես տեսանելի է Ստեփանակերտից Գանձասար տանող ճանապարհով անցնելիս։  Իր գերիշխող դիրքի և բացարձակ անմատչելիության շնորհիվ բերդում կարելի էր պաշտպանվել նույնիսկ առանց զենքի։ 

Արցախում պահպանվել են մի շարք շինություններ, որոնք ունեն գիտամշակութային մեծ արժեք։ Ամրոցների և ռազմապատմական այլ շինությունների կառուցմանը նպաստել են Խաչենագետի հովտում պատմական և բնական պայմանները։ Դրանցից մեկն է Կաչաղակաբերդ ամրոցը։ Այն տարբեր ժամանակաշրջաներում ուներ տարբեր անվանումներ։ Կառույցը պատկանում է 8-րդ դարին։ Արաբական արշավանքների ժամանակ ժայռեղեն կղզին կառուցապատվել է և վերածվել ամրոցի։

Խաչենի իշխանությունը 11-րդ դարի կեսից գտնվում էր սելջուկյան տիրապետության տակ։ Եվ արդեն 13-րդ դարում Կաչաղակաբերդը անցել է Ջալալյան իշխաններին։