ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև կնքվել է հուշագիր` Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներում համագործակցության վերաբերյալ:

Կամրջի վերականգնման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են. հիմնական վերականգնողական աշխատանքները կսկսվեն 2023 թվականից։

Կարմիր կամուրջը հանրապետական նշանակության հուշարձան է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Այն Երևանում պահպանված ամենահին կամուրջն է։ 1679 թվականի երկրաշարժի հետևանքով կամուրջն ավերվել է։ Նույն թվականին կամուրջը վերակառուցվել է մի մեծահարուստ բարեգործի հովանավորությամբ։ Կամուրջը կրում է տարբեր ժամանակների նորոգման հետքեր, այժմ ավերված է։