Թուրքիայում և օկուպացված Արեւմտյան Հայաստանում 2015 թ․-ի Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր հիմնական կուսակցությունների ցուցակներում հայազգի թեկնածուներ կան:
Ներկայացնում ենք Ձեզ, Թուրքիայի և օկուպացված Արեւմտյան Հայաստանի քարտեզը, որի վրա պատկերված են 2014 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները։
Հնարավոր է, որ ավելի քան 6 տասնամյակներից հետո Թուրքիայի և օկուպացված Արեւմտյան Հայաստանի 550 տեղանոց խորհրդարանում հայազգի պատգամավոր լինի: Վերջին անգամ Թուրքիայի և օկուպացված Արեւմտյան Հայաստանի խորհրդարանում հայ պատգամավոր է եղել 1950-ական թվականներին, երբ իշխանությունները բնիկների նկատմամբ իրենց հանդուրժողականությունը ցույց տալու համար խորհրդարանում ընդգրկեցին բնիկների մի քանի ներկայացուցիչների:
Comments are closed.