Վանում՝ արծաթագործության ճյուղերից մեկը հադիսացող 2800 տարվա պատմություն ունեցող դեկորատիվ արվեստը, որն իրենից ներկայացնում է սևացրած արծաթից պատրաստվող և դրանց վրա փորագրվող  զարդանախշեր, անհետացման եզրին է։ Կապարից, ծծումբից, պղնձից և արծաթից ստացվող համաձուլվածքը հատուկ սև գույն է ստանում, որի համար «սևադ» անունն է ստացել և իր գույնով  տարբերվում է սովորական  արծաթից։ 

Չնայած իր հնագույն ծագմանն ու յուրահատուկ տեսքին, Վանում արտադրվող «սևադը» ամեն օր շարունակում է կորցնել իր արժեքը։ 

Ինչպես փաստում են արծաթագործ մասնագետները, մինչև 1915 թվականը Վանում գործել է սևադի 120 արհեստանոց, 1915 թվականից հետո այդ արտադրամասերը հերթով փակվել են։