Western Armenia TV-ի եթերում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը ներկայացրեց ընդհանուր Հայաստան պետության առջև  ծառացած մարտահրավերները։ Անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմական գործողություններին՝  նշեց․  «դրանք սահմանային միջադեպեր չեն, ինչպես նշում են շատերը, այլ՝  Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բռանգրավված տարածքներում իրականացվող գործողություններ են։ Մենք այժմ միայնակ ենք մնացել թշնամու առաջ և պետք է վելուծենք իրավիճակը՝ համապատասխան լուծում առաջարկելու և դիմադրություն ցույց տալու համար»։ Անդրադառնալով «ռեալ պոլիտիկին» ասաց,  որ իրական քաղաքականությունը՝  մեր դիմադրությունն ու հայրենիքի ամբողջականության պահպանումն է։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը նշեց, որ ցանկացած քննարկում և բանավեճ պետք է պտուղ տա, այնուհետև ստացված արդյունքի վրա պետք է տանել երկարատև և համառ աշխատանք՝ ցանկալի արդյունք ստանալու համար։ https://youtu.be/TLXo8A4KkO0