Դարպասներ բերդ–ապարանքը գտնվում է Արցախի Խաչեն գավառում, Խաչենագետի աջ ափին, Գանձասարի դիմաց։ Եղել է Խաչենի Հասան-Ջալալյանների իշխանների տոհմական ապարանքը։ Դարպասները ճարտարապետական ինքնատիպ կառույց է։ Ունեցել է բազմաթիվ սենյակներ, ընդունարան, օժանդակ շենքեր, երկու եկեղեցի՝ շրջապատված պարսպով։

Ավերվել է XIII դ․ կեսին՝ մոնղոլ Մեծ խանի կուսակալ Արդունի կողմից։ Ավերակներն այժմ էլ պահպանվում են։