Ուղիղ 100 տարի առաջ՝ նոյեմբերի 1-ին, վերջ դրվեց օսմանյան սուլթանության վեցդարյա գոյությանը։ Նոյեմբերի 17-ին Օսմանյան վերջին սուլթանը Անգլիայի օգնությամբ հեռացավ Ստամբուլից։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Արևմտյան Հայաստանում սկսված նոր պատերազմին հաջորդեց ցեղասպանությունը, որը բացվեց դեպի հանրապետություն տանող ճանապարհը։

Արդյո՞ք 20-րդ դարասկզբին էր դրվել  «սուլթանատի» վերացման գաղափարը։ Երբ Մուստաֆա Քեմալը գնաց Սամսուն, արդյո՞ք նրա մտքում հանրապետությունն էր։ Ինչպե՞ս վերացվեց սուլթանատը 1922 թվականի նոյեմբերի 1-ին, և ինչպիսի՞ն էր հասարակության ու մտավորականների արձագանքը։

Ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր Ահմեթ Քույաշն այսպես է մեկնաբանում.«Սուլթանատի վերացումը  դեպի հանրապետություն տանող  ճանապարհը բացող կարևորագույն շրջադարձային կետերից էր» և ավելացնում է. «Սակայն նոյեմբերի 1-ին շատերը դեռ կարծում էին, որ խալիֆը մնալու է իշխանության ղեկին՝ որպես պետության թույլ ղեկավար»։

Առաջին համաշխարհային պատերազմի վերջում փլուզված չորս մեծ կայսրություններից մեկը Օսմանյան կայսրությունն էր։

Քույաշն ընդգծում է, որ 1900-ականներին հանրապետությունը որպես կառավարման համակարգ համամարդկային արժեք չէր և ամուր հիմքի վրա էր միայն Ֆրանսիայում և հավելում է, որ 1911 թվականին ստեղծված Պորտուգալիայի հանրապետությունը շատ կարճ կյանք ունեցավ․ «Հատկապես արևմտյան և հյուսիսային Եվրոպայում թագավորներին տապալելու մտադրություն չկա, քանի որ շատ երկար ժամանակ է, ինչ հաստատվել է մի համակարգ, որտեղ խորհրդարանները գերակա են: Դա տեղի կունենա Գերմանիայում և Ավստրիայում պատերազմից հետո, մասամբ՝ հաղթող կողմի պարտադրանքով։ Իհարկե, բոլշեւիկյան հեղափոխությունից հետո էլ ցարիզմին վերջ կտրվի»։

Քույաշը, հիշեցնելով Օսմանյան կայսրությունում Սահմանադրության վերահռչակման  շրջանը (1908-1920թթ) և Ֆրանսիայի ազդեցությունը օսմանյան մտավորականների վրա՝  նշում է, որ ինքը հավատում է այն գաղափարին, որ Աթաթուրքը «հանրապետական ​​է եղել շատ ավելի երիտասարդ տարիքից», և որ կան շատ մարդիկ, ովքեր  որքան էլ որ փոքրամասնություն լինեն, մտածում են նրա նման:

«Ես գիտեմ, որ Իսմեթ փաշան նաև հանրապետական ​​գաղափարներ ուներ, երբ Էդիրնեի Երկրորդ բանակի երիտասարդ կապիտան էր։ Սակայն հանրապետության գաղափարը մեր երկրում սկսեց ամրապնդվել 1916 թվականին՝ թագաժառանգ Յուսուֆ Իզեթթին Էֆենդիի ինքնասպանությունից հետո, երբ ժառանգորդ է դառնում արքայազն Վահդեթին էֆենդին, ով խորհրդարանական գերակայության գաղափարի և Միություն և առաջադիմություն կոմիտեի (կուսակցություն) հանդեպ վրեժխնդրությամբ և թշնամաբար էր տրամադրված: Վահդետտինի գործողությունները հետպատերազմյան և զինադադարի  շրջանում ավելացրեցին հանրապետականների թիվը: Օրինակ, 1919 թվականի հունվարին նա հետաձգում է ընտրությունները  անորոշ ժամանակով, մինչև խաղաղության ավարտը, որը նշանակում է փաստացի վերջ դնել լեգիտիմությանը: Ինչպես նաև չեղարկում է 1916-17-ին ընդունված որոշ օրենքներ»,-նշում է պատմաբանը։

«Մենք մի քանի շատ համոզիչ ապացույցներ ունենք, որ դեռևս սեպտեմբերին է որոշվել  վերացնել սուլթանատը»,- ասում է Քույաշը և  հավելելում.«Մուսթաֆա Քեմալը մի հնարք է բանեցնում, որպեսզի սուլթանատի հետ կապված իր ընկերներից ոմանց համոզի․ Եկեք վերացնենք սուլթանատը, և  պետության ղեկավարը մեկ խալիֆ լինի, որը չի ընդունի սահմանադրական պատժամիջոցներ և կլինի այնքան ուժեղ, որքան նախկին սուլթանը»։

Օրինակները շատ են․ հոկտեմբերի 19-ին, երբ Ռեֆեթ փաշան գալիս է Ստամբուլ՝ կառավարելու Արեւելյան Թրակիան, բոլորովին չի հիշատակում սուլթանին ու սուլթանատը։ 

Հոկտեմբերի 22, 23-ին, երբ նոր էր եկել հրավերը Լոզանից, Ստամբուլի թերթերում սկսում են հայտնվել որոշ գրառումներ, որտեղ դրական են նշվում  սուլթանության  վերացումը և սահմանադրական մեկ այլ կարգի ընդունումը։ Այսինքն, որոշումը կայացվել է, նոյեմբերի 1-ից շատ առաջ  և նույնիսկ Ստամբուլի առաջատար լրագրողները համոզվել էին դրա իսկության մեջ։

Սակայն Քույաշը նաև ընդգծում է, որ սուլթանատի վերացումը չի նշանակում սահմանադրական միապետության, այն է՝ խորհրդարանական միապետության ավարտ. «Երբ 1922 թվականի նոյեմբերի 1-ին վերացվում էր սուլթանությունը, մեծ թվով ձայներ տրվեցին խորհրդարանի օգտին, սակայն այդ մարդկանց մի զգալի մասն ակնկալում է, որ  սուլթանության վերացումից հետո պետության ղեկավար կդառնա խալիֆը»։

Ընդգծելով, որ սկզբում վերացվեց սուլթանությունը, ապա հռչակվեց հանրապետությունը, որին հաջորդեց խալիֆայության վերացումը, իսկ ամենավերջում պատրաստվեց սահմանադրությունը, Քույաշն ասում է․«Որպեսզի կազմվի սահմանադրություն, պահանջվում է ձայների երկու երրորդի մեծամասնություն, իսկ սա շատ դժվար էր երկու կողմերի համար։ Խորհրդարանում հանրապետության օգտին քվեարկել էր 158 մարդ։ Սա չպետք է մոռանալ: Այդ ցուցանիշը երկու երրորդից շատ ցածր էր»։

Դեռևս ազատագրական պատերազմից առաջ Զիյա Գյոքալփը հուլիս ամսին հրապարակված հոդվածում գրել էր. «Որքան էլ փառավոր և պայծառ լինի անցյալը, եթե հայտնաբերվի, որ պալատը համագործակցում է թշնամիների հետ, ապա այդ ամբողջ փառքը կանհետանա»: Այսինքն, Զիյա Գյոքալփը դեռևս հաղթանակից առաջ արդեն հանել էր սուլթանական պալատը օրակարգից: 

Երբ ի հայտ եկան սուլթանության վերացման ծրագրերը, նույնիսկ Ահմեդ Էմին Յալմանի նման նշանավոր լրագրողը, ով այնքան էլ միութենական չէր, դրական ընդունեց դրանց․ «Չնայած շրջանառվող մտքերին, որ կկազմվի նոր սահմանադրություն և խալիֆը կշարունակի գոյություն ունենալ որպես պետության թույլ ղեկավար, այնուամենայնիվ Մուստաֆա Քեմալը դա չի ուզում, քանի որ դա նորից մի տեսակ լեգիտիմություն կլիներ»։

Հանրապետությունը՝ դա մի միջոց է ազատվելու պետության անկողմնակալ, անկուսակցական  ղեկավարից։ Այն թույլ է տալիս խմբավորմանը, որն արդեն լիովին հասել է խորհրդարանական գերակայությանը, առանց որևէ խոչընդոտի և վերահսկողության  վարել քաղաքականություն այնպես, ինչպես ցանկանում է։ 

Սուլթանության և խալիֆայության վերացումը չի ստեղծում այնպիսի ընդդիմություն, ինչպիսին մենք տեսնում ենք որոշ այլ հիմնարար բարեփոխումներում: