Ջավախքի  Մադաթափա լիճը ամառվանից սկսած չորանում է։ Ջավախքի պահպանվող տարածքների գործակալությունից հայտնում են, որ լճում իրականացվող  հետազոտությունը նախատեսվում է 2023-2024 թվականներին և ըստ արդյունքների՝ կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։ 

Լճի հարևանությամբ գտնվող Ժդանով գյուղի բնակիչները հայտնում են, որ ամեն տարի էլ լիճը չորանում է, բայց այսպիսի արագացված ու խորը տեմպերով դեռ չէր եղել։ Ինչպես նշում են գյուղացիները, ընդամենը մի քանի տարի առաջ շատ թռչուննր կային լճի տարածքում, ցավոք այսօր ոչ մի քայլ չի ձեռնարկվում լճի «փրկության» համար։ 

Դեռևս 2019 թվականին, լճի ափամերձ մասում հայտնաբերվել էին առեղծվածային, ստորգետնյա անցքեր, որտեղ հոսում էին լճի ջրերը: Առեղվածը կայանում էր նրանում, որ ջուրը հոսում էր անցքերի մեջ, սակայն ուր էր այն գնում՝ անհայտ է:

Մադաթափա լիճը գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հարավ-արևելյան հատվածում, ծովի մակարդակից 2108 մետր  բարձրության վրա։Այն  տարբերվում է մնացած լճերից թռչունների բազմազանությամբ, այստեղ այնքան թռչնատեսակ կա, ինչքան որ Ջավախքի ազգային զբոսայգու ողջ տարածքում:

Արևմտյան Հայաստանը կանի հնարավոր ամեն ինչ, այս խնդիրը հանրայնացնելու և բնապահպանների ուշադրությունը հրավիրելու համար։ Ջավախքի մեր հայրենակիցները թող վստահ լինեն, որ մենք նրանց հետ ենք, և կանենք անհնարինը այս խնդրին լուծում տալու համար։