1915 թվականի հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանի  ցեղասպանությունը վերապրած զավակները ցրվելով աշխարհով մեկ, ստեղծել էին իրենց գաղթավայրերը։

Սկզբնական շրջանում տարագիր հայերի ուսումնական հաստատությունները հիմնականում կենտրոնացած էին եղել Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում՝ Կահիրեում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Պաղեստինում, Իրանում, Իրաքում և այլն։ Դրանք եղել էին որբանոց-կրթարաններ և պատսպարել, սնել ու կրթություն էին տվել հազարավոր որբերի։

Այնուհետև, գաղթավայրերի կայունացմանը զուգընթաց, բացվել էին դպրոցներ, որոնք դարձել էին հայապահպանության կենտրոններ՝ կրթական որոշակի ծրագրով, եղել բարեսիրական, մշակութային, հայրենակցական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ու առանձին բարերարների հոգածության առարկա։

Դպրոցների պահպանության միջոցները գոյանում էին աշակերտների ուսումնական վարձից, հովանավորող մարմինների հատկացրած գումարներից և զանազան միջոցառումներից ստացված հասույթներից։ Սփյուռքում գործում էին 4 տիպի ուսումնական հաստատություններ՝ տարրական, թերի միջնակարգ (նախակրթարան), միջնակարգ (երկրորդական) և բարձրագույն (քոլեջ)։ Մինչև մեր բնիկ տարածքներիում  հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը, հայկական դպրոցներ էին եղել հայկական գրեթե բոլոր գաղթավայրերում։

Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը, իր հանրային ելույթներիից մեկում, մասնավորապես կարևորում է տարագիր հայության՝ հայակական կրթություն ստանալու խնդիրը, հատկապես կարևորելով արևմտահայերնով ուսուցումն ու դրա գործածումն առօրյայում։ Արևմտահայերենը հնչեղ և գեղեցիկ լեզու է, որն արժանի է պահպանման, ինչի համար Արևմտյան Հայաստանի ղեկավարությունը ձեռնարկում է ամեն քայլ, որպեսզի տարագիր հայությունը հնարավորություն ունենա շփվել արևմտահայերենով։