Հակոբ Վարդովյանը համարվում է Թուրքական թատրոնի հիմնադիրը: Հակոբ Վարդովյանը ծնվել է 1830 թվականին, Ստամբուլում, Բեշիքթաշ շրջանում։ Ասիական ընկերության հետ Գեդիկփաշայում և Յուսքյուդարում հայերեն ներկայացումներ է տալիս։ Այդ ամբողջ ընթացքում Հակոբը շարունակում էր աշխատել որպես գիպսագործ։ Ասում են, որ Հակոբը սուլթան Աբդուլ Ազիզից որպես պարգև ստացել է 500 ոսկի , քանի որ Հակոբը կարողացել է նորոգել պալատի փոքրիկ պատշգամբների փորագրված նկարները։

Երբ Գեդիքփաշայում թուրքերեն ներկայացումները գրավեցին հանրության ուշադրությունը,  Ասիական ընկերությունը նույն տարի տեղափոխվեց Ուսքյուդար և մի քանի ներկայացումներ ներկայացրեց «Ազիզիե» թատրոնում։ Թուրք հանրությունը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց թատրոնի նկատմամբ։

1869 թվականին Ֆիզուլիի «Լեյլա և Մաջնուն» հինգ գործողությամբ պիեսն առաջին անգամ ցուցադրվեց և նույն 1869 թվականին Գեդիկփաշա թատրոնը կոչվեց Օսմանյան թատրոնը։ Վարդովյանի ներկայացումները թարգմանվել են ժամանակի առաջավոր գրողներ Էբուզզիա Թեֆիքի, տնօրեն Ալի Բեյի, Ռեջաիզադե Էքրեմի, Նամք Քեմալի, Ահմեդ Միդհատ Էֆենդիի կողմից և բեմադրվել Վարդովյանի թատրոնում։

Հայերը բռնազավթիչ Թուրքիայի համար ստեղծել են մշակույթ, որի վառ ներկայացուցիչն է Հակոբ Վարդովյանը, ստեղծել են թուրքական այբուբենը, որի հեղինակը Հակոբ Մարթայանն է, ում էլ Աթաթուրքը մեծ ավանդի համար  շնորհել է Դիլաչար ազգանունը։ Հայերը ապրելով իրենց բնիկ տարածքներում և լինելով քաղաքակիրթ ազգ, մշտապես օգնել են թուրք ժողովրդին կրթական, մշակութային և այլ հարցերով։ Սակայն այս ամենին ի պատասխան ստացան ցեղասպանություն, ունեզրկում և աքսոր։ Որտե՞ղ է արդարությունը։