Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի -րդ նիստը, որին մասնակցում էին պատգամավորներ տարբեր երկրներից։  Նիստի օրակարգում ընդգրկված էին ԱԺ կանոնակարգ օրենքում նիստերի վարման ընթացակարգի փոփոխության մասին առաջարկություններ, 2023 թվականին կայանալիք ԱԺ ընտրությունների ընթացակարգի քննարկում և ընթացիկ հարցեր։

Առաջարկություններով  հանդես եկան Պաբլո Թայլանյանը, Սիմոն Դարոնյանը, Արա Քեշիշյանը,  Գայանե Թադևոսյանը,  վարչապետ Սեդա Մելիքյանը։ 

Պատգամավորները որոշեցին քննարկումները շարունակել մինչև դեկտեմբեր։

Պատգամավոր Ռազմիկ Խաչատրյանը առաջարկեց դեկտեմբերին կայանալիք 2-րդ գումարման 8-րդ լիագումար նիստը անցկացնել Լիոն քաղաքում։ Առաջարկն ընդունվեց միաձայն։

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը։