Հայաստանում 2023 թվականին պետբյուջեով նախատեսվում է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրին ուղղել 2 մլրդ դրամ: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։ 

«2023 թվականին նախատեսվում է իրականացնել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության միջոցառումը: Այս ծրագրի համար 2023 թվականին բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամ»,-ասաց նախարարը:

Կսուբսիդավորվի նաև ձեռք բերվող կամ կառուցվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար գանձված գումարը:

Արևմտյան Հայաստանը մշտապես մտահոգված լինելով Արցախի բնակչության  խնդիրներով, մեծամասամբ զբաղվում է նրանց իրավունքների պաշտպանությամբ։ Միջազգային տարբեր հարթակներում ներկայացվում են արցախահայության խնդիրները, ինչպես նաև այն ռազմական հանցագործությունները, որ բռնազավթիչ Ադրբեջանը իրականացրել է նրանց նկատմամբ։ Մենք հետևողական աշխատանք ենք իրականացնում միջազգային ասպարեզում՝ ընդհանուր հայության իրավունքների պաշտպանության համար’ այս օր երեք նոր դիմում է փոխանցվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):։