Սեբաստիայից սկիզբ առնող և Սև ծովը թափվող Արևմտյան Հայաստանի ամենաերկար գետը՝ 1355 կիլոմետր երկարություն ունեցող Հալիսը, աննախդեպ ծավալով ցամաքում է։ Քանի որ ջրի մակարդակը զգալիորեն իջել է, գետը վերածվել է խոտածածկ տարածքի։

Անցյալ տարի ձմռան ամիսներին տեղացած առատ ձյան շնորհիվ գարնանը ջրի հունը հասել էր իր գագաթնակետին։ 

Մի ժամանակ գետի ջուրն առատորեն հոսում էր գետի վրա կառուցված պատմական Էյրի կամրջի 18  կամարների միջով, մինչդեռ հիմա կամրջի հիմնասյուները ծածկվել են խոտերով։  Երբ համեմատում ենք 7 ամիս առաջվա լուսանկարը վերջին օրերին արված լուսանկարի հետ, ավելի հստակ է դառնում երաշտի պատկերը։

Սա բնապահպանական լուրջ աղետ է, որին պետք է տալ հստակ գնահատական և բնապահպանները պետք է զբաղվեն այս խնդրով, քանի որ հավանական է, որ գետի չորացման պատճառը միայն գլոբալ տաքացումը չէ։