Իրանի Շիրազ քաղաքում ԴԱԻՇ-ի կողմից իրականացված ահաբեկչությունից հետո Ուրուգվայում Արևմտյան Հայաստանի Հանրապետության հյուպատոս պարոն Պաբլո Թայլանյանը Մոնտեվիդեոյում Իրանի դեսպանատան  ցավակցությունների մատյանում իր ցավակցությունն է հայտնել  կատարվածի կապակցությամբ։ Ցավակցական խոսքում պարոն Փայլանյանը նշել է․«Բարբարոսությունը երբեք չի ողջունվել մեր ժողովուրդների կողմից։ Այսօր մեզ համար էլ է սգո օր, քանի որ Շիրազի զոհերը նաև մեր զոհերն են։

Հազարամյակների մեր համերաշխությունն ու եղբայրությունը  կշարունակվեն մինչև աշխարհի վերջը։  Որպես Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ և որպես Արևմտյան Հայաստանի Հանրապետության հյուպատոս, այսօր ես ամուր գրկում եմ Իրանի ողջ ժողովրդին․ Պաբլո Թայլանյան»