Նախիջևանի օրիորդաց դպրոցը, որը պաշտոնապես կոչվել է Վարդանանց դպրոց, հայկական օրիորդական հոգևոր կրթական հաստատություն էր Նախիջևան քաղաքում։ Օրիորդաց դպրոցը բացվել է 1872 թվականին։ Գործել է Նախիջևան քաղաքում գտնված Սուրբ Գևորգ եկեղեցուն կից։ 1885-1886, 1896-1905 թվականներին տարբեր պատճառներով փակվել է։ Կրթօջախը գործել է մինչև 1914-1915 թվականները։

Սկզբում եղել է միադաս, այնուհետև դարձել երկդասյա դպրոց։ 1913 թվականից դարձել էր հինգամյա երկսեռ դպրոց։ Յուրաքանչյուր տարի այնտեղ հաճախել են 50-ից 190 աշակերտ։