«Զորաց քարեր» հայտնի մեգալիթյան կառույցը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ: Այն կարելի է համարել Հայաստանում գտնվող այն եզակի պատմամշակութային կառույցներից, որի շուրջ պտտվում են բազմաթիվ վարկածներ:

Հայաստանի կառավարության որոշման համաձայն, հուշարձանը կոչել են «Քարահունջ», ավելին՝ հուշարձանը պետական որոշմամբ հաստատված է որպես աստղադիտարան: Պետական որոշումը հաստատվել է 1990-ականների հետազոտող ակադեմիկոս Պարիս Հերունու կատարած պեղումների արդյունքում: Պարիս Հերունին՝ իր արշավախմբի հետ միասին՝ առաջ է քաշել հուշարձանի հնարավոր երեք ֆունկցիաները: Ըստ նրա, Զորաց քարեր հուշարձանն, առաջին հերթին եղել է հեթանոսական Հայաստանի Ար(Արև) գլխավոր աստծուն, և նրա օգնական՝ գրի, գիտության և արվեստի հովանավոր Տիր աստծուն նվիրված տաճարը: Այն եղել է հզոր և զարգացած աստղադիտարան, նաև համալսարան:

Շվեյցարացի գիտնական Հ. Պ. Կլայները, Եվրասիական աստղագիտական միության նախագահ, ռուս պրոֆեսոր Ն․Գ․Բոչկարյովը և Պ. Հերունին, ուսումնասիրւթյունների հիման վրա  եկել են  մի եզրակացության, որ Զորաց քարեր հուշարձանը 7500 տարեկան է և հանդիսանում է աշխարհում առաջին և հնագույն աստղադիտարանը: