Պարոն Արտակ Դավթյանին                           ՝

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր

29.04.2015

Հարգարժան պարոն Դավթյան,

Մեծ հետաքրքրությամբ եւ զարմանքով տեղեկացանք Yerkir.am-ին([1]) տված Ձեր հարցազրույցի մասին, որը վերաբերվում է Արեւմտյան Հայաստանի տարածքների վերադարձին:

Մեր կարծիքով, ՀՀ ԱԺ-ի պատգամավորն իրավունք չունի անզգուշորեն արտահայտվելու այնպիսի մի շատ նուրբ, առաջնային, վիճահույց, իրավական խնդրի մասին, որը մեզ կարող է հակասության մեջ դնել Թուրքիայի Հանրապետության հետ: Առանց կշռադատված մոտեցումների, առանց հիմնավորումների, բուռն երանգներով արտահայտված կարծիքները կարող են միայն թուլացնել մեր դիրքերը ապագա հայ-թուրքական հարաբերություններում:

2015 թվականի հունվարի 29-ի Համահայկական հռչակագիրը, որն ընթերցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ շատ աննկատելիորեն սեղանի վրա է դնում հայության ապագա ռազմավարությունը, նախապես չնշելով պահանջատեր կողմերը:

Վերադառնալով տարածքների պահանջատիրության խնդրին, գիտեք պարոն Դավթյան, որ 1917 թվականի դեկտեմբերի 29-ին, Ռուսաստանը պաշտոնական դեկրետով ճանաչել է Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքը մինչեւ անկախություն: Այն տեղ է գտել նաեւ Ռուսաստանի առաջին Սահմանադրության մեջ: ([2]):

Հիշեցնենք նաեւ, որ Արեւմտյան Հայաստանը որպես Հայաստան պետություն, դե յուրէ ճանաչվել է Սան Ռեմոի կոնֆերանսում՝ 1920 թվականի ապրիլի 24-ին, եւ Սեւրի Դաշնագրով՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին, ստորագրված Արեւմտյան տերությունների եւ այդ ժամանակահատվածի թուրքական կառավարության կողմից: Նշենք, որ Արեւմտյան Հայաստանի սահմանները վավերացված են ԱՄՆ նախագահի կողմից, որի միջոցով նախագահ Վուլդրո Վիլսոնը ապահովեց եւս մեկ իրավական ուժ, քանի որ Լոզանի Դաշնագիրը՝ ստորագրված 1923 թվականին, վերաբերում է Հայաստանին, ուրեմն այն չի կարող անվավեր համարել Սեւրի Դաշնագիրը…

Պարոն Դավթյան, ինչ վերաբերվում է Արեւմտյան Հայաստանի հայերի պատրաստակամությանը, ովքեր ապրում են ողջ աշխարհում, Հայաստանի Հանրապետությունում, նախկին Խորհրդային Միության երկրներում, ինչպես նաեւ միլիոնավոր էթնիկ իսլամացած հայեր կամ ալեւիներ, ովքեր ապրում են իրենց պապենական հողերում, ապա նրանք պահանջում են իրենց բռնազավթված տարածքները Թուրքիայի Հանրապետությունից:

Ինչ վերաբերվում է Ղարսի մարզի հայկական տարածքին, ապա 1918 թվականի Հայկական Հանրապետությունը տարբեր պայմանագրեր է ստորագրել Թուրքիայի եւ Խորհրդային Միության հետ հրաժարվելով բոլոր պահանջներից:

Դա նշանակում է, որ 1990 թվականի Հայաստանի Հանրապետությունը պետք է մտածի, թե արդյոք հնարավոր է պահանջներ ներկայացնել, ինչը պատահեց 1946 թվականին ԽՍՀՄ-ում:

Ինչպես կարելի է վերականգնել նման անարդարությու՞նը: Միայն նյութական փոխհատուցմա՞մբ:

Չե՞ք կարծում, որ դրանով մենք ընդմիշտ արատավորում ենք մեր անմեղ նահատակների հիշատակը, մեր միասնական հիշողությունը եւ դրանով նսեմացնում մեր ժողովրդի կերպարը, ինքնարժեքը, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ ազնիվ պայքարը արդարության համար կենտրոնացած էր նյութական շահ ստանալու վրա:

Ցեղասպանության վնասները անհնար է վերականգնել:

Արեւմտյան Հայաստանի հայերը եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը /Հայաստան պետություն/ իրավունք ունեն կիրառելու իրենց բոլոր իրավունքները, պահանջելու իրենց տարածքները, ինքնիշխանությունը եւ անկախությունը:

Ամբողջական հատուցումն անհրաժեշտ պայման է, որի միջոցով միայն հնարավոր է վերականգնել նրանց ազգային եւ քաղաքակրթական բոլոր իրավունքները:

Այս հակիրճ զեկույցով մենք ցանկանում էինք Ձեզ հայտնել Հայկական հարցի կարգավորման հետ կապված իրողությունների իրական բարդությունը եւ ցեղասպանության հսկայական վնասներն ու դրանց ահավոր հետեւանքները, ինչի պատճառով՝ համահայկական ռազմավարությունը անհնար է իրականացնել առանց Արեւմտյան Հայաստանի հայերի եւ նրանց անմիջական իրավունքների պաշտպանության:

Հարգանքներով՝

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ

stat.gov.wa@haybachdban.org

[1] https://www.yerkir.am/am/news/84810.htm

[2] http://mjp.univ-perp.fr/constit/ru1918.htm,

Article 6. Le IIIe congrès panrusse des soviets approuve vivement la politique du Conseil des commissaires du peuple, qui a proclamé l’indépendance totale de la Finlande, entrepris le retrait des troupes russes stationnées en Perse et accordé à l’Arménie le droit à l’autodétermination.

Comments are closed.