Դերսիմի Հոզաթ գավառի Շամոշի և Զոգար գյուղերում անցած տարի «ռազմական գործողություների» պատրվակով այրված անտառները հիմա էլ շարունակվում են հատվել «վերականաչապատման» պատճառաբանությամբ։

Իշխանության կողմից կազմակերպվող այս ծառահատումները շարունակվում են արդեն 5 ամիս: Ըստ պատկան մարմինների հայտարարության՝ ծառահատումը թույլատրվել է 30 հա տարածքի համար, սակայն նշվում է, որ հաջորդ փուլում հատվելիք տարածքը կհասնի մինչև 400 հա-ի։

Կտրված ծառերը այրում են՝ վերածելով ածուխի, որն էլ վաճառվում են այլ շրջաններում։ Իշխանություններն ասում են, որ «կտրում են անցյալ տարի այրված ծառերը», մինչդեռ,  իրականում հատվում են նաև կանաչ տերևներով ծառերը։

Անտառների ոչնչացումով  վերանում են նաև բնակավայրերը։ Հստակ երևում է անցյալից ի վեր իրականացվող ուծացման քաղաքականությունը, որը կհանգեցնի  Դերսիմի ամայացմանը՝ բնության ոչնչացման ճանապարհով: 

Արևմտյան Հայաստանը արձանագրում է մեր բնիկ տարածքներում Թուրքիայի կողմից իրականացվող հերթական բնապահպանական հանցագործությունը։ Մենք բազմիցս ասել ենք,որ բացի հողերի բռնազավթումից և բնիկ հայերի ցեղասպանումից, թուրքական կառավարությունը այժմ փորձում է հասնել մեր բնիկ տարածքներում ապրող հայերին՝ ոչնչացնելով գենետիկական ռեսուրսները։ Այս խնդիրը պետք է ստանա միջազգային արձագանք, ինչի հետ առանց հապաղելու պետք է զբաղվի Արեւմտյան Հայաստանը։