Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է, հայտարարել է Գերագույն հոգևոր խորհուրդը՝ ողջունելով միջազգային հանրության և բարեկամ երկրների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը և բանակցությունների միջոցով առկա հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը։

Խորհուրդը կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ «ամենայն ջանք ի գործ դնել ազգային կյանքում բաժանարար գծերը վերացնելու, քաղաքական համոզմունքներով պայմանավորված խտրական մոտեցումները դադարեցնելու, ատելության և թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու, ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ բովանդակային առողջ երկխոսություն նախաձեռնելու ուղղությամբ, որպեսզի կարելի լինի համազգային համախմբմամբ ապահովել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը, վերականգնել տարածքային ամբողջականությունը, կանխել մարդկային ու տարածքային հնարավոր նոր ցավալի կորուստները և միջազգային հարթակներում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

Արևմտյան Հայաստանը հիշեցնում է, որ տարածքային այս խնդիրները պետք է լուծել մեր ամբողջական փաթեթի ներկայացմամաբ և իրավունքների պաշտպանությամբ, որոնք ամրագրվել են դեռևս 20-րդ դարի սկզբում։

Արցախի իշխանությունները չպետք է անտեսեն նաեւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները.