Ընդդեմ Արդարություն և զարգացում կուսակցության պարագլուխներից կազմված կառավարության որոշման՝ Ալևիների հովանավոր կազմակերպությունները   սոցցանցերում մեծ աշխատանքներ են տանում՝ նոյեմբերի 7-8-ը Անկարայում անցկացվելիք ակցիաների և միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու համար։ Կառավարության որոշումը ենթադրում է ալևի փոքրամասնության հավաքատեղիները (ջեմևի) ներառումը նախարարության ենթակայությանը, ինչպես նաև ալևիների իրավունքների որոշակի սահմանափակումեր: Հավատքի այս ճյուղն ընտրած քաղաքացիներից շատերը, բնականաբար դեմ են այդ որոշմանը։

Այս առիթով՝ ալևիներին  հովանավորող յոթ  կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որտեղ բոլոր համախոհներին ու նրանց առաջնորդներին նոյեմբերի 7-ին  միավորվելու  և իրավիճակը գնահատելու կոչ են անում։ Հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 8-ին մասնակցելու են խորհրդարանի նիստին՝ իրենց առարկությունները հնչեցնելու, իրենց խոսքն ասելու և իրենց  ընտրած ուղին պաշտպանելու համար։